Իսրայելցի սահմանապահները կրակել են իրենց վրա դանակով հարձակված կնոջը
Իսրայելցի սահմանապահները Երուսաղեմի դարպասների մոտ կրակել են իրենց վրա դանակով հարձակված կնոջը, հայտնում են տեղական ԶԼՄ-ները՝ Izvestia-ի փոխանցմամբ:
Հարձակվողը, ով ընդամենը 16 տարեկան պաղեստինուհի էր, «Ալլահ Աքբար» բղավելով դանակով հարձակվել է դարպասների մոտ հերթապահող ոստիկանների վրա:
«Արագ և վճռական գործելով՝ ոստիկանները կարողացել են վնասազերծել իսլամիստ կնոջը, ով տեղում մահացել է», - հայտնում են Իսրայելի իրավապահ մարմինները:










