Իտալիայի քաղաքային լողափերից մեկում 200 կգ կոկաին է հայտնաբերվել

02:27 • 08.05.17

Իտալական Լիվոռնո քաղաքի լողափի մոտ շուրջ 200 կգ կոկաին է հայտնաբերվել, որի ծագմամբ այժմ զբաղվում է դատախազությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Լաբորատոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ թմրանյութը շատ բարձր աստիճանի՝ 90 տոկոս մաքրություն ունի և սև շուկայում այն կգնահատվեր շուրջ 20 միլիոն եվրո:

Հայտնագործությունն արվել է Տոսկանական Լիվոռնոյի հենց քաղաքային լողափում, որտեղ արդեն իսկ սկսել են հայտնվել առաջին լողորդները:


Ենթադրվում է, որ արտասովոր փաթեթները ժամանել են Հարավային Ամերիկայից և պատրաստվում էին Իտալիայի միջոցով դեպի ուրիշ եվրոպական երկրներ ճանապարհորդել: Այժմ հսկողության տակ են առնված Լիվոռնո ելումուտ ունեցող բոլոր տեսակի նավերը: