Մակրոնին ընտրելով՝ ֆրանսիացիները կողմ են արտահայտվել Եվրոպական միությանը. Ժան-Կլոդ Յունկեր
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտնել է, որ շատ ուրախ է, որ նախագահի պաշտոնում Էմանուել Մակրոնին ընտրելով՝ ֆրանսիացիները կողմ են արտահայտվել Եվրոպական միությանը: Յունկերի խոսքերը փոխանցում է Ռոյթերզ լրատվական գործակալությունը:
«Շնորհավորանքներս Էմանուել Մակրոնին: Երջանիկ եմ, որ ֆրանսիացիներն ընտրել են եվրոպական ապագան: Միասին հանուն ավելի հզոր ու արդար Եվրոպայի»,- հայտարարել է Յունկերը:
Նշենք, որ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ու Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ևս ջերմորեն շնորհավորել են Մակրոնին:
Հիշեցնենք, որ «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը, հաղթելով կիրակնօրյա ընտրություններում, դարձել է Ֆրանսիայի նախագահ։ Նա ստացել է ընտրողների ձայների 66,06 տոկոսը։










