ԱՄՆ օդուժի գաղտնի շաթլը 2 տարի տիեզերքում անցկացնելուց հետո Երկիր է վերադարձել (լուսանկարներ, տեսանյութ)
Միացյալ Նահանգների ռազմական օդուժին պատկանող X-37B Orbital Test Vehicle գաղտնի հետախուզական շաթլը 718 օր ուղեծրի վրա անցկացնելուց հետո Երկիր է վերադարձել: Այս մասին հայտարարվել է ԱՄՆ օդուժի թվիթերյան էջում:
«X-37B Orbital Test Vehicle-ը վերադարձել է ուղեծրից ու բարեհաջող վայրէջք կատարել Ջոն Քենեդիի անվան տիեզերական կենտրոնում»,-ասվում է հայտարարությունում:
Spaceflightnow.com կայքը մանրամասնում է, որ շաթլը տիեզերքում գաղտնի ռազմական առաքելություն է իրականացրել: Նշվում է, որ սա ռոբոտացված շաթլի 4-րդ առաքելությունն էր:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։


Արձակումը՝













