Ավստրիայում դատարանը պարտավորեցրել է Facebook-ին հեռացնել վիրավորական հրապարակումները
Ավստրիայում դատարանը պարտավորեցրել է Facebook սոցիալական ցանցին հեռացնել վիրավորական հրապարակումները: Որոշումը կարելի է դիտարկել որպես ակտիվիստների հաղթանակ, որոնք պահանջել են, որ սոցիալական մեդիան պայքարի համացանցում թրոլլերի դեմ, գրում է korrespondent.net-ը:
Հայցը ներկայացրել է Ավստրիայի Կանաչների կուսակցությունը, երբ կուսակցության առաջնորդը տուժել է սոցցանցում ատելություն հրահրող հաղորդագրություններից:
Վիեննայի վերաքննիչ դատարանը վճռել է, որ Facebook-ը պետք է հեռացնի Էվա Գլավիշնիգի դեմ վիրավորական հրապարակումները՝ նշելով, որ միայն Ավստրիայի տարածքում նման բովանդակության արգելափակումը բավական չէ: Դատավորի կարծիքով՝ սոցցանցին բարդ չի լինի ավտոմատացնել այդ գործընթացը:










