Չինացի վիրաբույժները բարեհաջող առանձնացրել են սիամական երկվորյակներին
Չինացի վիրաբույժները բարեհաջող վիրահատել և իրարից անջատել են երեք ամսական սիամական երկվորյակներին: Այս մասին հայտնում է Shanghai Daily-ն:
Նշվում է, որ վիրահատությունն անցկացվել է երկուշաբթի՝ Շանհայի մանկական հիվանդանոցներից մեկում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ աղջիկները ծնվել են փետրվարի 9-ին, երբ նրանց մայրը գտնվել է հղիության 34-րդ շաբաթում: Դրանից հետո երկվորյակները գտնվել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Բժիշկները պարզել են, որ երեխաների լյարդն ու ստամոքսը սերտաճել են:
Վիրահատությունը տևել է մեկ ժամ, ևս մեկ ժամ բժիշկները կարել են երեխաների վերքերը: Բժիշկների խոսքով՝ երեխաների ապագան դրական հեռանկար ունի:










