Apple-ի շուկայական կապիտալիզացիան ԱՄՆ-ում առաջին անգամ հատել է 800 մլրդ դոլարի շեմը
Apple աշխարհահռչակ ընկերության շուկայական կապիտալիզացիան ԱՄՆ-ում առաջին անգամ գերազանցել է 800 մլրդ դոլարը, երբ կազմակերպության 1 բաժնետոմսի արժեքը հատել է 153․ 44 դոլարի սահմանը։ Փորձագետների խոսքերով՝ Apple-ի շուկայական կապիտալիզացիան 2017-ին արդեն կարող է անցնել 1 տրիլիոն դոլարի շեմը։
Apple-ը շարունակում է անընդհատ ֆինանսական բարձունքներ նվաճել՝ թեև վերջին եռամսյակում դրա արտադրանքի վաճառքի ֆիզիկական ծավալի որոշ կրճատում էր տեղի ունեցել, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ընկերության տնօրեն Թիմ Քուկը վաճառքի նման տեմպերը բացատրում է նրանով, որ սպառողները սպասում են հերթական նորույթի շնորհանդեսին, որը տեղի կունենա սեպտեմբերին։










