Ստեֆան դե Միստուրան վերսկսելու է բանակցությունները Ժնևում մայիսի 16-ին

02:57 • 09.05.17

Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան վերսկսելու է բանակցությունները Ժնևում մայիսի 16-ին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով բանագնացի գրասենյակի տարածած հայտարարությանը:

Բանակցությունների վեցերորդ տուրում դե Միստուրան ակնկալում է ամրապնդել իր աշխատանքը պատվիրակությունների հետ՝ Ժնևում համաձայնեցված օրակարգի համաձայն:


Միստուրան նաև հույս է հայտնել, որ Աստանայում մայիսի 4-ին ձեռքբերված Սիրիայում դեէսկալացիայի պայմանավորվածությունը լիարժեք կիրականացվի: