Փարիզում փախստականների ճամբարում մոտ 350 ոստիկանի մասնակցությամբ հատուկ գործողություն է անցկացվում
Փարիզի հյուսիս-արևելքում գտնվող փախստականների ճամբարում հատուկ գործողություն է ընթանում: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Պորտ դը լա Շապել թաղամասում տեղի ունեցող գործողությանը մասնակցում է մոտ 350 ոստիկան:
Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, ճամբարում գտնվում է մոտ 1000 փախստական՝ հիմնականում Աֆրիկայից և Աֆղանստանից:










