Հարավային Կորեայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Հարավային Կորեայում այսօր մեկնարկեցին նախագահական ընտրությունները, - հաղորդում է Associated Press գործակալությունը:
Նախագահության թեկնածուները 13-ն են: Ամենից շատ շանսեր ունի Մուն Չժե Ինը Դեմոկրատական կուսակցությունից (ըստ վերջին սոցհարցումների՝ նրա համար պատրաստ է քվեարկել ընտրողների 42%-ը), ինչպես նաև «Ժողովրդական կուսակցության» ներկայացուցիչ Ան Չխոլ Սուն և Հոնգ Չժուն Փհեն «Ազատ Կորեա» կուսակցությունից (նրանց երկուսին էլ սատարում են կորեացիների 18%-ը):
Նշենք, որ արտահերթ նախագահական ընտրություններ նշանակվել էին այն բանից հետո, երբ անցյալ տարվա դեկտեմբերին երկրի խորհրդարանը անվստահություն քվե էր հայտնել պետության նախկին նախագահ Պակ Կին Հեին: Մարտին Սահմանադրական դատարանը հաստատել էր վերջինիս հրաժարականը:










