Մոսկվայում եղանակի պատճառով չեղարկվել է Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսին ավիացիայի մասնակցությունը

12:03 • 09.05.17

Ոչ բարենպաստ եղանակային պայմանների պատճառով որոշում է կայացվել չեղյալ հայտարարել Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվող զորահանդեսի ավիացիոն մասը: Այդ մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից, գրում է «Интерфакс» գործակալությունը:


«Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով որոշում է կայացվել չեղարկել Կարմիր հրապարակում Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսին ավիացիայի մասնակցությունը»,- հայտնել են ռազմական գերատեսչությունից:


ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին մասնակցության համար ներգրավված ինքնաթիռները և ուղղաթիռները կվերադառնան իրենց բազաներ:


Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ Մոսկվայում մայիսի 9-ին սպասվում է ամպամած եղանակ, մինչև 7-12 մետր/վայրկյան ուժգնությամբ քամի, ինչպես նաև տեղումներ: Օդի ջերմաստիճանը ցերեկը չի գերազանցի 5-7 աստիճանը: