Արարատի մարզում 18 օր հետո հայտնաբերեցին առանձնակի դաժանությամբ սպանված, 69–ամյա տղամարդու կիսաքայքայված դին. shamshyan.com

00:34 • 09.05.17

Արարատի մարզում որոնողական աշխատանքների արդյունքում ոստիկանները հայտնաբերել են 69-ամյա Հարություն Ազատյանի անվամբ վարորդական իրավունքի վկայական և Opel Astra մակնիշի 34 ՏF 386 համարանիշի ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր, հայտնում է shamshyan.com-ը:


Այս պահին հրշեջ-փրկարարները փորձում են ճոպանի միջոցով ջրամբարից դուրս բերել տղամարդու դին, ով ապրիլի 21-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր և միայն մի քանի օր ոտիկանության Արարարտի մարզային վարչության, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ-հետախուզական գործողություններ, պարզել էին որ Հ. Ազատյանը սպանվել է և սպանություն կատարելու կասկածանքով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչների հետ հսկայական աշխատանքներ կատալելու շնորհիվ հայտնաբերել են սպանությունը կատարողին, ով Նորամարգ գյուղի բնակիչ, 36-ամյա Վադիմ Օհանյանն էր:

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 18 օր՝ առավոտյան ժամը 8:00-ից մինչև կեսգիշեր, Արարատի մարզի ոստիկանները փրկարարների և քննիչների հետ մոտ 55 կմ կիլոմետր շառավիղով որոնողական աշխատանքներ են կատարել՝ դին հայտնաբերելու ուղղությամբ:

 

Ամբողջական նյութը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում...