Մենք այլևս չենք նշի Մայիսի 9-ը մոսկովյան սցենարով. Պորոշենկո

14:45 • 09.05.17

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ երկրում կմնա մայիսի 9-ին Հաղթանակի օրը նշելու ավանդույթը, բայց այն չի նշվի «մոսկովյան սցենարով»: Այդ մասին հայտնում է «Украинские новости»-ն:


Նրա խոսքով՝ ուկրաինացիները նացիզմի դեմ հաղթանակի լիիրավ մասնակիցներ են:


«Այդ տարիների մասին դառը հիշողությունները մեզ չեն լքում, փոխանցվում են սերնդեսերունդ: Այդ տոնը կա և լինելու է, բայց մենք այլևս այն չենք նշելու մոսկովյան սցենարով»,- ասել է նա:


Պորոշենկոն հավելել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմն «ունեցել է նաև իր առանձին՝ ուկրաինական չափումը, որը մեզ համար ամենակարևորն է»: