Չի եղել և չի լինի այն ուժը, որը կարող է ստրկացնել ռուս ժողովրդին. Պուտինը՝ Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսին

12:27 • 09.05.17

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվող զորահանդեսի ժամանակ հայտարարել է, որ չի եղել և չի լինի այն ուժը, որը կարող է ստրկացնել ռուս ժողովրդին, գրում է gazeta.ru-ն:


«Ոչ, չի եղել և չի լինի այն ուժը, որը կարող է ստրկացնել մեր ժողովրդին»,- նշել է նախագահը:


Պուտինն ընդգծել է, որ ժողովուրդը կանգնել է մինչև մահ՝ պաշտպանելով հայրենի հողը, և կատարել է, թվում է, անհնարինը՝ «շրջել է Երկրորդ համաշխարհային պատերազմի արյունոտ անիվը»:


«Մենք երբեք չենք մոռանա, որ Եվրոպայի ազատությանը և մեր մոլորակի վրա երկար սպասված խաղաղությանը կռվով հասել են հենց մեր հայրերը, պապերը և մեծ պապերը»,- հավելել է նա:


Պուտինը հավելել է, որ այսօր հենց կյանքն է պահանջում մեծացնել երկրի պաշտպանական ներուժը:


«Ռուսաստանը միշտ կլինի խաղաղության կողքին նրանց հետ, ով ընտրում է իրավահավասար գործընկերության ճանապարհը»,- ասել է նա: