Բեռլինից ոչ շատ հեռու հայտնաբերվել են Կարմիր բանակի 21 զինվորների աճյուններ (լուսանկարներ)
Գերմանիայի արևելյան հատվածում՝ Բեռլինից շուրջ 70 կմ դեպի արևելք, հայտնաբերվել են ԽՍՀՄ Կարմիր բանակի առնվազն քսանմեկ զինվորների աճյուններ։ Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը։
Խորհրդային զինվորների մասունքները հայտնաբերվել են շատ անակնկալ կերպով՝ հեծանվային ճանապարհի շինաշխատանքների ընթացքում։
Ըստ ամենայնի՝ հայտնաբերված աճյունները պատկանում են Երկրորդ աշխարհամարտի վերջին օրերին Բեռլինի համար վերջնական ճակատամարտերի ընթացքում մահացած զինվորներին։












