Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը ծաղկեպսակ են դրել Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին

10:30 • 09.05.17

11։00

Ստեփանակերտի կենտրոնական հրապարակից քայլերթ մեկնարկեց, որին մասնակցում են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱՀ նախկին և ներկա նախագահները՝ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, երկու երկրների ազգային ժողովների նախագահները: Նրանք Ստեփանակերտի Վերածնունդի հրապարակից քայլերթով շարժվեցին դեպի Ստեփանակերտի հուշահամալիր: Նրանք ծաղկեպսակներ դրեցին Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին, ինչին հաջորդեց հանդիսավոր երթը:

-------------

Մայսիսի 9-ին՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի, Շուշիի ազատագրման և Պաշտպանության բանակի ստեղծման օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի հրապարակում քիչ անց կմեկնարկի զորահանդեսը: Այս պահին մայրաքաղաքի հրապարակը մարդաշատ է:

Այնտեղ ցուցադրված են տարբեր զինտեխնիկաներ, այդ թվում նաև ծանր զինտեխնիկա, հակաօդային պաշտպանության զինատեսակներ և Տ-72 տանկ: 

Արցախի մայրաքաղաքի տարբեր հատվածներից մարդկանց հոսքը դեպի հրապարակ շարունակվում, որտեղ քիչ անց կմեկնարկի զորահանդեսը: Հրապարկում են Հայաստանի և Արցախի հանրապետությունների նախագահները, պաշտպանության նախարարները, բարձրաստիճան պաշտոնյաներ, զինծառայողներ, քաղաքական գործիչներ։


Երեկ՝ մայիսի 8-ին էլ Ստեփանակերտին հարակից բարձարվանդակներից տեղադրվել է 50 մ բարձրություն ունեցող և 17 տոննա կշռող խաչը, որի բացման արարողությունը տեղի է ունեցել երեկ: Խաչը տեսանելի է ամբողջ Ստեփանակերտից: