Թաիլանդի հարավում երկու պայթյուն է հնչել, վիրավորվել է առնվազն 50 մարդ

15:32 • 09.05.17

Թաիլանդական Պատանի քաղաքի առևտրի կենտրոնի հարևանությամբ երկու պայթյուն է տեղի ունեցել, առնվազն 50 մարդ ստացել են վնասվածքներ: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն։


Պայթուցիկ սարքերն աշխատել են ժամանակային փոքր տարբերությամբ: «Առաջին ռումբը փոքր է եղել, ոչ մեկ չի վիրավորվել, երկրորդը՝ մեծ, ես դեռ չգիտեմ, թե արդյոք դա ականապատված ավտոմեքենա էր»,- հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը:


Թաիլանդի հարավում 2004 թվականից ակտիվ գործում են տարածաշրջանի համար ինքնավարություն և Թաիլանդից անջատում պահանջող մահմեդական գրոհայինների խմբեր: