ԱՄՆ-ում հաստատել են ռազմաօդային ուժերի նոր նախարարին
ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել Հիզեր Ուիլսոնին օդուժի նախարար նշանակելու որոշմանը՝ համաձայն քվեարկության արդյունքների, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Կողմ են քվեարկել 76 սենատորներ, իսկ 22 դեմոկրատները դեմ էին այդ հաստատմանը:
Պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը հանդես է եկել հայտարարությամբ, որում նա նշել է Ուիլսոնի ունեցած հսկա փորձը՝ քաղաքացիական և զինվորական ծառայության մեջ. «Ես վստահ եմ, որ նա բացառիկ նախարար է լինելու», - ընդգծել է Պենտագոնի ղեկավարը:
56 տարեկան Հիզեր Ուիլսոնն ավարտել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ակադեմիան, նախկինում գիտնական է եղել: Նա աշխատել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդում նախագահ Ջորջ Բուշ Ավագի օրոք:










