Բրիտանացիները հսկայական վակուումային էքսկավատոր են ստեղծել, որը կլանում է հողը (տեսանյութ)

21:28 • 09.05.17

Բրիտանացի մասնագետները նոր արտափորիչ-էքսկավատոր են ստեղծել, որը միանգամից փորում և կլանում է հողը:

Ինչպես նկարագրում է Tech Insider-ը, այն կոչվում է վակուում-էքսկավատոր: Նոր մեքենան հնարավորություն է տալիս տարբեր չափսի անցքեր փորել արտակարգ իրավիճակներում և դժվար հասանելի վայրերում, ինչպես օրինակ` ջրամատակարարման ցանցի կամ հոսանքի գծերի մոտակայքում:

Այն փորում է հողն` առանց վնաս հասցնելու շրջակայքին: Այն կարող է աշխատել ինչպես չոր, այնպես էլ թաց հողի պարագայում: Այն աշխատում է հատուկ տուրբինների շնորհիվ, որոնք ապահովում են օդի հոսքը, ինչն էլ թույլ է տալիս հեշտությամբ կլանել հողը:

 

Տեսանյութը՝այստեղ:

 

Բրիտանացիները հսկայական վակուումային էքսկավատոր են ստեղծել, որը կլանում է հողը (տեսանյութ)