Մոսկվայում անցկացվում է «Անմահ զորագունդ» քայլերթը (ուղիղ միացում)
Մոսկվայում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրն անցկացվող «Անմահ զորագունդ» ավանդական քայլերթը, որի ժամանակ մարդիկ տանում են Հայրենական մեծ պատերազմին մասնակցած հարազատների լուսանկարները:
Ինչպես նշում է ria.ru-ն, չնայած անբարենպաստ եղանակային պայմաններին՝ հազարավոր մարդիկ են մասնակցում քայլերթին: Հատկապես մեծ է երիտասարդների թիվը:
Քայլերթի մասնակիցները բղավում են «ուռա՜» ու երգում պատերազմական տարիների երգերը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ակցիան արդեն 10-րդ անգամ է անցկացվում Ռուսաստանում ու արտասահմանում:
Հայտնի է, որ 2015թ. ՌԴ-ում «Անմահ զորագունդ» քայլերթին մասնակցել է մոտ 12 մլն մարդ:










