Apple-ը գնել է քնի փուլերին հետևող սարքեր արտադրող Beddit ընկերությունը
Apple ընկերությունը ձեռք է բերել Beddit ֆիննական ընկերությունը, որն արտադրում է քնի փուլերի ընթացքին հետևող սարքեր, հայտնում է The Verge-ը:
Beddit թրեքերները հավաքում են տարբեր տեղեկատվություն սեփականատիրոջ քնի մասին՝ անոթազարկի հաճախականությունը, մարմնի ջերմաստիճանը, տվյալներ շնչառության մասին և այլն:
Գործարքի մանրամասները դեռ չեն հաղորդվում, բայց ենթադրաբար Beddit-ն իր ներդրումը կունենա առողջության և ֆիթնեսի հավելվածի ստեղծման մեջ, որը հետագայում կինտեգրվի Apple Watch-ի «խելացի» ժամացույցների մեջ:










