Շվեյցարիայում փորձարկվել է արևային մարտկոցով աշխատող առաջին ինքնաթիռը (լուսանկարներ)

18:32 • 10.05.17

Շվեյցարիայում առաջին անգամ փորձարկվել է ինքնաթիռի նախատիպը, որն աշխատում է արևային էներգիայով. այն նախատեսված է ստրատոսֆերայում թռիչքներ իրականացնելու համար: Այս մասին հայտնում է The Engineer-ը: 

Նշվում է, որ փորձարկումն իրականացվել է մայիսի հինգին և տևել յոթ րոպե՝ 300 մետր բարձրության վրա: 

«Էլեկտրական և արևային ինքնաթիռները 21-րդ դարի կարևորագույն ձեռքբերումներից կլինեն: Մեր ինքնաթիռը, որը կարող է թռչել մինչև 25 կիլոմետր բարձրության վրա, պատուհան է բացում դեպի էլեկտրական և արևային օդագնացություն», - ասել է փորձարկող օդաչու Ռաֆաել Դոմիանը: 

Մշակողների խոսքով՝ Elektra-2-ը կդառնա արևային մարտկոցով աշխատող աշխարհի առաջին ինքնաթիռը, որը կարող է 20 կիլոմետր բարձրություն հասցնել մինչև 100 կիլոգրամ բեռ: Ինքնաթիռի քաշը կազմում է 420 կիլոգրամ. այս բարձրության վրա գտնվելով այն կկարողանա ծառայել որպես ինտերնետի ազդանշանի աղբյուր դժվարամատչելի շրջաններում:

 

Շվեյցարիայում փորձարկվել է արևային մարտկոցով աշխատող առաջին ինքնաթիռը (լուսանկարներ)