«12 տարվա ստրկություն» ֆիլմի ռեժիսորը վավերագրական ֆիլմ կնկարահանի Թուփաք Շակուրի մասին

16:16 • 10.05.17

«12 տարվա ստրկություն» ֆիլմի ռեժիսոր, «Օսկար» մրցանակի դափնեկիր Սթիվ Մաքքուինը վավերագրական ֆիլմ կնկարահանի հիփ հոփի աստղ Թուփաք Շակուրի մասին: Այս մասին հայտնում է Deadline-ը:

Նշվում է, որ ֆիլմի նկարահանման աշխատանքներին մասնակցում են երաժշտի բարեկամները՝ նրա մայր Աֆենի Շակուրը և մորաքույր Գլորիա Կոկսը:

«Ես շատ զգացված և ուրախ եմ այն կապակցությամբ, որ կզբաղվեմ այս լեգենդար արտիստի կյանքի և դարաշրջանի ուսումնասիրությամբ: Ես համագործակցություն եմ ակնկալում Շակուրի ընտանիքից, որպեսզի առանց ավելորդությունների ներկայացնեմ նրա պատմությունը», - ասել է Մաքքուինը:

Հայտնի է, որ Շակուրը մահացել է 1996 թվականի սեպտեմբերի 13-ին՝ հրազենային վնասվածքներից: