Համացանցում հայտնվել են նոր iPhone 8-ի հավանական տարբերակի լուսանկարները (ֆոտոշարք)
Վիրտուալ տիրույթում հայտնվել են Аpple տեխնոլոգիական ընկերության ներկայացնելիք iPhone 8 սմարթֆոնի հավանական տարբերակի նոր լուսանկարները:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, լուսանկարներում ապագա գաջեթը բավականին մանրամասն է ցուցադրված:
Ըստ նախնական տվյալների՝ սմարթֆոնը համալրված կլինի առջևի պանելի ամբողջ երկայնքով ձգվող OLED էկրանով, Home վիրտուալ կոճակով, ինչպես նաև մատնահետքերի սքաներով:
Ներկայացվելիք մոդելի մասին այլ տեղեկություններ չկան:
Ավելի վաղ հաղորդվել է, որ նոր iPhone 8-ը կդառնա Apple-ի կողմից երբևէ արտադրված ամենաթանկ սմարթֆոնը, և դրա գինը կգերազանցի 1.000 դոլարը:


















