Մոսկվայում Իվան Ահեղի ժամանակների գանձեր են հայտնաբերվել (լուսանկար)

12:44 • 10.05.17

Հնագետները Մոսկվայի կենտրոնում հայտնաբերել են Իվան IV Ահեղի ժամանակների գանձեր: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Մոսկվայի քաղաքապետի պաշտոնական պորտալին:

«10 մետաղադրամ թաքցված է եղել ոսկորից պատրաստված փղի տեսքով շախմատի դատարկ ֆիգուրի ներսում: Գտածոն թվագրվում է 16-րդ դարի կեսին», - ասվում է հաղորդագրության մեջ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆիգուրի մեջ հայտնաբերված մետաղադրամներն արծաթից են: Մետաղադրամներից մեկը պատրաստվել է «Տվերսկոյ» դրամահատարանում, իսկ մնացած ինը՝ Մոսկովյան դրամահատարանում:

Նշվում է, որ ֆիգուրն ու մետաղադրամները մաքրվել և պատվել են պաշտպանիչ նյութերով: Այժմ քննարկվում է գտածոն թանգարան տեղափոխելու հարցը:

 

 

Մոսկվայում Իվան Ահեղի ժամանակների գանձեր են հայտնաբերվել (լուսանկար)