Samsung-ը Galaxy S8 Plus-ի համար ստեղնաշարով կափարիչ է ստեղծել
Samsung աշխարհահռչակ ընկերության արտադրողները հատուկ կոճակներով հեռախոսների սիրահարների համար ստեղնաշարային կափարիչ են թողարկել: Այն նախատեսված է Galaxy S8 Plus սմարթֆոնի համար։
Samsung Galaxy S8 Plus-ի ստեղնաշարով կափարիչն արդեն հայտնվել է վաճառքում և արժե 59․99 դոլար։ Ստեղնաշարն էլ. միացում չի պահանջում, այդ իսկ պատճառով մարտկոցը չի ծանրաբեռնում։
Ըստ նրանց մեկնաբանությունների, ովքեր արդեն հաջողացրել են գնել նորույթը, ստեղնաշարի միակ բացթողումը լուսավորության բացակայությունն է, ինչի հետևանքով այն մթության մեջ անհնար է կիրառել:










