Ցուցադրվել են թունավոր ձկան խայթոցի հետևանքները (տեսանյութ)
YouTube-ի Brave Wilderness ալիքում տեսանյութ է հրապարակվել, որում վայրի բնության հետազոտող Կոյոտ Փիթերսոնն իր ձեռքի վրա փորձարկում է թևավոր զեբրա տեսակի թունավոր ձկան խայթոցը:
Lenta.ru-ն գրում է, որ ձկան մարմնի վրա գտնվող սուր ասեղների միջով թույնը ներթափանցում է մաշկի մեջ՝ առաջացնելով ուժեղ ցավ:
Փիթերսոնի խոսքով՝ այս իրավիճակում հայտնվելու դեպքում առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է հնարավորինս արագ մշակել վերքը ջրածնի պերօքսիդով և վնասված վերջույթը 10 րոպեով դնել տաք ջրի մեջ:
Նշվում է, որ այսկերպ քայքայվում են արյան մեջ ներթափանցած թունավոր սպիտակուցները:










