SpaceX-ը երկու տիեզերանավ կուղարկի Մարս

20:22 • 11.05.17

Տիեզերական տեխնիկա արտադրող SpaceX ամերիկյան ընկերությունը 2020 թվականին Մարսի մոտ կուղարկի երկու Red Dragon տիեզերանավ: Ընկերության պլանների մասին պատմել է ՆԱՍԱ-ի՝ մոլորակների ուսումնասիրության բաժնի տնօրեն Ջիմ Գրինը:

Ars Technica պարբերականի հաղորդմամբ՝ Red Dragon զույգի ուղարկումը բացատրվում է ապահովության նկատառումներով. առաքելության առաջադրանքների մեջ է մտնում Մարսի մակերեսի վրա վայրէջք իրականացնելը, որը կարող է անհաջողությամբ պսակվել:

Նշվում է, որ մինչ այժմ SpaceX-ը այլմոլորակային մարմինների վրա վայրէջք իրականացնելու փորձ չունի: Դրանից բացի, Red Dragon-ի քաշը Մարս հասնելու ժամանակ կկազմի 8 տոննա, որից երկուսը կկազմի վառելիքի քաշը:

SpaceX-ը երկու տիեզերանավ կուղարկի Մարս