Boeing-ը դադարեցրել է իր նոր՝ 737 MAX ինքնաթիռի փորձարկումները

12:53 • 11.05.17

Boeing ավիաընկերությունը դադարեցրել է իր նոր՝ 737 MAX ինքնաթիռի փորձարկումները: Դադարեցման պատճառ է նշվում շարժիչի հետ կապված խնդիրը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Փորձարկումները դադարեցնելու մասին որոշումը կայացվել է ինքնաթիռի առաջին կոմերցիոն մատակարարման ամսաթվից օրեր առաջ: Սակայն, ինչպես նշվում է ընկերության հայտարարությունում, այն նախկինի պես պատրաստվում է սկսել 737 MAX-ի մատակարարումներն այս ամիս:


Ինքնաթիռի գնման համար հայտագրված ավիաընկերությունների թվում են American Airlines-ը և Southwest-ը, ինչպես նաև չինական Shangdong Airlines-ը:

 

Boeing-ը դադարեցրել է իր նոր՝ 737 MAX ինքնաթիռի փորձարկումները