Թուրքիան առաջին անգամ փորձարկել է տեղական արտադրության հեռահար գործողության շառավղով հրթիռը

17:11 • 11.05.17

Թուրքիայի Սինոփ քաղաքում թուրքական ԶՈւ-ն առաջին անգամ փորձարկել է տեղական արտադրության հեռահար գործողության շառավղով հրթիռը, այս մասին հայտնում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:

Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ 280 կմ գործողության շառավիղ ունեցող «Բորա» հրթիռի առաջին փորձարկումը բարեհաջող է անցել և մեծ վստահություն ներշնչել իրենց՝ ապագայում ավելի հզոր հրթիռային զինատեսակներ ստեղծելու համար:

Նախարարի խոսքով՝ Սև ծովի շրջանում իրականացվող հրթիռային փորձարկումը շարունակվում է:

Թուրքիան առաջին անգամ փորձարկել է տեղական արտադրության հեռահար գործողության շառավղով հրթիռը