BMW-ն դադարեցրել է 6-րդ դասի կուպեի արտադրությունը. լրատվամիջոցներ

15:55 • 11.05.17

Գերմանական BMW մեքենաշինական ընկերությունը դադարեցրել է 6-Series կուպեի արտադրությունը, հայտնում է motor.ru-ն՝ մանրամասնելով, որ մեքենայի մոդիֆիկացված մոդելի արտադրությունը դադարեցվել էր փետրվարին:

Այսպիսով՝ այժմ BMW 6-Series-ի ընտանիքը բաղկացած է 4 դռնանի Gran Coupe-ից և կաբրիոլետից:

Աղբյուրը հավելում է, որ 6-Series-ին փոխարինելու կգա BMW-ի 8-Series-ը:

Նշվում է նաև, որ BMW-ի դիլերների պահեստներում դեռևս բավական շատ 6-Series մեքենաներ կան:

 

BMW-ն դադարեցրել է 6-րդ դասի կուպեի արտադրությունը. լրատվամիջոցներ