Թողարկվել է The Sims-ի նոր տարբերակը սմարթֆոնների համար (տեսանյութ)

16:57 • 11.05.17

Maxis ստուդիան թողարկել է The Sims Mobile խաղը iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների համար: Նորույթի թրեյլերը հրապարակվել է նախագծի YouTube-ի ալիքում:

Lenta.ru-ն գրում է, որ տվյալ պահին խաղը հասանելի է միայն Բրազիլիայում, իսկ դրա թողարկման ամսաթիվն այլ երկրներում դեռևս անհայտ է:

Խաղի մշակողների համաձայն՝ The Sims-ում հասանելի կլինեն համակարգիչների համար նախատեսված լիարժեք տարբերակի բոլոր հնարավորությունները. կարելի է կերպարներ ստեղծել, տներ կառուցել և բարելավել սիմերի հմտությունները:  

Նշվում է, որ հավելվածը ոչ մի կապ չունի վեց տարի առաջ լույս տեսած The Sims Freeplay խաղի հետ:

The Sims-ը կյանքի սիմուլյատորի ժանրի տեսախաղ է, որը նախատեսված է մեկ օգտատիրոջ համար: Maxis ստուդիայի այս խաղում բացակայում է հստակ սյուժեն, իսկ խաղային գործընթացը գծային չէ և կոնկրետ նպատակ չունի: Խաղի շարքի վերջին՝ չորրորդ մասը լույս է տեսել 2013 թվականին:

 

 

Թողարկվել է The Sims-ի նոր տարբերակը սմարթֆոնների համար (տեսանյութ)