«Շանթ» ՀԸ-ի օպերատոր Դավիթ Աթոյանը, ով երեկ վիրահատվել է, ռեանիմոբիլով կտեղափոխվի Երևան
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով հրազենային վիրավորում ստացած «Շանթ» ՀԸ-ի օպերատոր Դավիթ Աթոյանը, ով երեկ վիրահատվել է, քիչ հետո ռեանիմոբիլով կտեղափոխվի Երևան:
Այս մասին Tert.am-ին հայտնեց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը:
Հիշեցնենք, որ «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խմբի ուղղությամբ նախօրեին ադրբեջանական զինուժը կրակ էր բացել:
Դավիթ Աթոյանին Երևան տեղափոխելու որոշումը, ըստ Արշակ Զաքարյանի, պայմանավորված է ոչ թե նրանով, որ Դավիթ Աթոյանի առողջական վիճակում բարդացումներ կան, այլ որոշվել է նրա հետագա բուժումն անցկացնել Երևանում, որպեսզի հարազատները կարողանան այցելել ու տեսակցել նրան:
Նշենք, որ չնայած մեքենայի վրա բացված կրակին՝ «Շանթ» ՀԸ-ի օպերատորը շարունակել էր նկարահանումը: Դավիթ Աթոյանն ունի կոտրվածքներ և հրազենային վնասվածք:










