«Ելք» դաշինքում խմբակցության ղեկավար ընտրելու հետ կապված որևէ լարվածություն չկա. Էդմոն Մարուքյան

12:11 • 17.05.17

Այսօր օրվա երկրորդ կեսին «Ելք» դաշինքում հրավիրվելիք խորհրդի նիստում կորոշվի 6-րդ գումարման Ազգային ժողովում «Ելք» դաշինքի ԱԺ խմբակցության ղեկավար-քարտուղարի հարցը:

Tert. am-ին այս մասին հայտնած Էդմոն Մարուքյանը հավելեց, որ ընտրությունը կատարվելու է երեք կուսակցությունների 1-ին համարների միջև:

Հարցին, թե կա՞ այս առնչությամբ դաշինքում լարվածություն, վերջինս ասաց. ««Ելք» դաշինքում որևէ լարվածություն, որևէ խնդիր չկա, մենք այս ընթացքում հազար ու մի բարդ հարց ենք քննարկել: Եվ ով էլ լինի (խմբակցության) ղեկավար, կշնորհավորեմ»:

Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքում ներկայացված է 3 կուսակցություն՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան»: