ԱԺ եկել ենք ժողովրդի հոգսերը լուծելու ակնկալիքով. Է. Շարմազանով
ԱԺ փոխնախագահի թեկնածու, Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցին ասաց, թե եկել են ԱԺ ժողովրդի հոգսերը լուծելու ակնկալիքով:
«Եկել եմ շատ բարձր տրամադրությամբ: Ես անուղղելի լավատես եմ և հուսով եմ, որ հինգ տարի հետո ավելի բարձր տրամադրությամբ կգնամ նոր ընտրությունների»,-ասաց նա:
Tert.am-ի հարցին, թե կադրային խնդիր ունե՞ն՝ հաշվի առնելով, որ հին դեմքերն են կրկին նշանակվում առանցքային պաշտոններում, Շարմազանովը պատասխանեց. «Ոչ մի կադրային խնդիր չունենք, այդ նույն հին դեմքերին ժողովուրդը տվել է իրենց ձայնը, և ժողովրդի ընտրությունը չի քննարկվում»:
Հարցին, թե ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ինքը և ՀՀԿ երիտթևի նախագահի պաշտոնում Կարեն Ավագյանն արդյո՞ք ցմահ են, Շարմազանովը պատասխանեց. «Եթե Կարեն Ավագյանի պաշտոնը փոփոխության ենթակա չէ, իմը հնարավորություն ունեն պատգամավորները չընտրել և փոփոխության ենթարկել»:










