Ես խորհրդարանի աստղը չեմ ուզում լինել. Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
Էտ ո՞վ է ինձ աստղ հանել, ես ընդհանարապես աստղ չեմ ուզում լինել , չնայած աստղ լինելը վատ բան չէ: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով «Առավոտ» օրաթերթի հրապարակմանը, ըստ որի՝ խորհրդարանական միջանցքների ծագող աստղը Վարդան Ղուկասյանն է:
Անդրադառնալով հարցին, թե ինչու է պարբերաբար Նարեկացուց, Աստվածաշնչից մեջբերումներով խոսում, Վարդան Ղուկասյանը ասաց.
«Բա ու՞մից մեջբերումներ անեմ, էդպես եմ ապրում, հոգեպես»,-շեշտեց նա:
Վարդան Ղուկասյանը նշեց, որ խորհրդարանում մի շարք նախագծեր է ներկայացնելու՝ հատկապես Շիրակի մարզին, Գյումրուն վերաբերող՝ թե հոգևոր և թե այլ հարցերի վերաբերյալ:
«Համբերեք, ժամանակ տվեք, կտեսնեք, ես երկու օր է ըստեղ եմ, համբերել նշանակում է համը բերել»,- ընդգծեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:










