Նոր չինական վիրուսը 250 մլն համակարգիչ է վարակել ողջ աշխարհով մեկ

19:34 • 04.06.17

Նոր Fireball վիրուսն ունակ է կառավարել զոհերի բրաուզները` մեկնարկային էջերն ու որոնողական մեքենաները փոխարինելով կեղծ որոնողական-լրտեսներով:  

Ինչպես տեղեկացնում է The hacker news-ը, դրանից հետո սկսվում է համակարգչային գործընթացի վերահսկողությունն ու օգտատիրոջ անձնական տվյալների փոխանցումը հաքերներին: 

Կիբեռանվտանգության ոլորտի մասնագետները վստահ են, որ Fireball վիրուսն ստեղծել են չինացի ծրագրավորողները համացանցային գովազդներից ստացվող շահույթը մեծացնելու համար: 

Վերլուծության համաձայն` Fireball վիրուսն արդեն տարածվել է ողջ մոլորակով և առնվազն 250 մլն համակարգիչներ է խոցել: 

Ամենից շատ համակարգիչներ վարակվել են Հնդկաստանում` 25.3 մլն: Դա երկրում առկա բոլոր համակարգիչների 10 տոկոսն է: 

Այնուհետև հաջորդում են Բրազիլիան` 24.1 մլն համակարգիչներով (9.6%), Մեքսիկան` 16,1 մլն (6.4%), Ինդոնեզիան` 13.1 մլն (5.2%) և ԱՄՆ-ն` 5.5 մլն (2.2%):

 

 

Նոր չինական վիրուսը 250 մլն համակարգիչ է վարակել ողջ աշխարհով մեկ