Անդրես Բրեյվիկը մտադիր է դիմել ՄԻԵԴ՝ բանտում իր իրավուքների խախտման հարցով
Նորվեգացի ահաբեկիչ Անդրես Բրեյվիկը մտադիր է հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` պնդելով, որ իր ձերբակալության պայմանները խախտում են մարդու իրավունքները:
Reuters գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Բրեյվիկի փաստաբան Օյստեյն Ստրովիկը: «Հայցը հնարավորինս շուտ կփոխանցվի Ստրասբուրգ», - ասել է փաստաբանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նորվեգիայի Գերագույն դատարանը մերժել է վերանայել Բրեյվիկի բողոքարկումը:
Անդրես Բրեյվիկը 21 տարվա ազատազրկման է դատապարտվել զանգվածային սպանության համար: 2011-ին նորվեգացի ահաբեկիչը կրկնակի հարձակում է իրականացրել Օսլոյում, որին ընդհանուր առմամբ 77 մարդ է զոհ գնացել: Ահաբեկչությունը վերջինս կատարել էր ի նշան «բազմամշակութայնության և մուսուլմանների ներխուժման» դեմ բողոքի:










