ԻՊ-ը նախազգուշացրել է մի շարք երկրներում սպասվող ահաբեկչությունների մասին
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նախազգուշացրել է մի շարք երկրներում սպասվող հարձակումների մասին: Gazeta.ru-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել են ԻՊ-ին առնչվող լրատվական աղբյուրները:
Խմբավորումն իր կողմնակիցներին կոչ է արել խուսափել մարդաշատ վայրերում հայտնվելուց, քանի որ «հազարավոր մարտիկներ» պատրաստ են ահաբեկչություններ իրականացնել:
ԻՊ-ը, մասնավորապես, զգուշացրել է ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Բելգիայում և Ավստրալիայում իրականացվելի հարձակումների մասին: ԶԼՄ-ների փոխանցմամբ` գրոհայինները խոստանում են, որ հարձակումները գրեթե ամեն օր են լինելու:
Գրոհայինները մտադիր են պայթուցիկներ, մեքենաներ և սառը զենք օգտագործել:










