Արտաշատում 6-ամյա աղջկա են վրաերթի ենթարկել. երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

11:51 • 09.06.17

 

Հունիսի 8-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ- 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի Ներսիսյան փողոցում վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, վրաերթի ենթարկված երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: