Վիճաբանություն և կրակոցներ՝ Գյումրու Թատերական հրապարակում

10:31 • 09.06.17

Գյումրու Թատերական հրապարակում երեկ՝ հունիսի 8-ի երեկոյան, տեղի է ունեցել վիճաբանություն: Tert.am –ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ ոստիկանությունից:

Ոստիկանությանը դեռևս չի հաջողվել հայտնաբերել վիճաբանության կողմերին: Կատարվում է քննություն:

Նշենք, որ Aravot.am-ի փոխանցմամբ՝ թաղի բնակիչները ճանաչել են, որ վիճաբանողներից մեկը «Շիրակ» ԳԳՄ տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանի վարորդն է, մյուսը՝ գազի գրասենյակի նախկին աշխատակից Վարդան Եդիգարյանն է: Ըստ կայքի՝ միջադեպի ընթացքում հնչել են կրակոցներ։ 

Նշենք, որ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը տեղեկացրել է, որ Հունիսի  8-ին երեկոյան Գյումրու կենտրոնում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում: Կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ:

«Մենք կրակոցների մասին ինֆորմացիա, բացի այն, ինչ կա լրատվամիջոցներում, չունենք:  Խնդրում եմ՝ եթե կան  նման քաղաքացիներ, ովքեր այդ միջադեպի ժամանակ  լսել են կրակոցներ, թող տեղյակ պահեն իրավապահ մարմիններին»,- նշել է Շիրակի մարզի դատախազը՝ փաստելով, որ այդ դեպքի հետ կապված արդեն կան տեսագրություններ: 


Վիճաբանություն և կրակոցներ՝ Գյումրու Թատերական հրապարակում