Սիրիայում միջազգային կոալիցիայի հարձակման զոհ է դարձել 14 խաղաղ բնակիչ. աղբյուր

05:29 • 09.06.17

Միջազգային կոալիցիան ԱՄՆ-ի հովանու ներքո հինգշաբթի հարված է հասցրել Սիրիայի Ռաքա գավառական շրջանին (520 կմ Դամասկոսից): Ինչպես հաղորդում է ՍԱՆԱ գործակալությունը, հարձակման զոհերն են դարձել 14 խաղաղ բնակիչ, կան բազմաթիվ վիրավորներ:


Ինչպես և նախորդ երկու դեպքում ավիահարվածը հասցվել է Աթ-Թանֆա բնակավայրի շրջանում, որտեղ կոալիցիոն ուժերն ու նրանց դաշնակիցները արդեն մի քանի ամիս է, ինչ գործում են:


Ամերիկյան զինվորականների պաշտոնական ներկայացուցիչ Ռայան Դիլոնի խոսքերով ոչնչացվել են «կոալիցիայի դաշնակից ուժերի» դիրքերին մոտեցած և վտանգ ներկայացնող տանկն ու հրետանային միավորը:

Բացի այդ, նա տեղեկացրել է, որ կոալիցիան խոցել է սիրիական կառավարական ուժերի անօդաչուն, երբ այն, իբրև, փորձել է հարված հասցնել իրենց ուղղությամբ:

Հիշեցնենք, որ կոալիցիան աջակցում է արաբա-քրդական կազմավորումներին, որոնք ներկայումս Ռաքայում պայքարում են «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ:


Սիրիայի կառավարությունը պահանջել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից դատապարտել ԱՄՆ ռազմաօդային ուժերի և նրա դաշնակիցների ռմբակոծությունը Ռաքայում և Դեյր-Զորում, ինչը հանգեցնում է խաղաղ բնակիչների, այդ թվում`կանանց և երեխաների սպանդին:


Փաստաթղթում նշվում է նաև, որ Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի և նրա դաշնակիցների թիրախները դառնում են ենթակառուցվածքները, կամուրջները, ամբարտակներն ու էլեկտրակայանները: