Սաուդյան Արաբիան ներողություն է խնդրել հայտարարված լռության րոպեին ազգային հավաքականի ֆուտբոլիստների չմասնակցելու համար (տեսանյութ)

11:27 • 09.06.17

Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիան ներողություն է խնդրել ազգային հավաքականի խաղացողների պահվածքի համար: Միջադեպը տեղի է ունեցել Ավստրալիայի հետ աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղից առաջ (2:3), գրում է gazeta.ru-ն:


Սաուդյան Արաբիայի հավաքականի ֆուտբոլիստներն արհամարհել են Լոնդոնի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված լռության րոպեն:


«Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիան խորապես ցավում է և անկեղծ ներողություն է խնդրում այն բանի համար, որ Սաուդյան Արաբիայի հավաքականի որոշ անդամներ չեն մասնակցել 2017 թվականի հունիսի 3-ին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների զոհերի հիշատակին նվիրված լռության րոպեին՝ Ադելաիդայում Ավստրալիայի դեմ ընտրական խաղից առաջ»,- ասված է հայտարարությունում:


Ֆուտբոլի ֆեդերացիան նշել է, որ ֆուտբոլիստները չէին ցանկանում վիրավորել զոհերի հիշատակը և առաջացնել նրանց ընտանիքների, ընկերների, ինչպես նաև ողբերգությունից տուժածների դժգոհությունը:


«Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիան դատապարտում է ահաբեկչության և ծայրահեղականության բոլոր դրսևորումները և իր անկեղծ ցավակցությունն է հայտնում զոհերի ընտանիքներին, Միացյալ Թագավորության կառավարությանը և ժողովրդին»,- ասված է հայտարարությունում: