Մահացել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարը

12:14 • 09.06.17

Ուրբաթ 69 տարեկանում մահացել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիևը, հայտնում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:


Նշվում է, որ ավելի վաղ նախարարը հոսպիտալացվել է՝ սրտի հետ կապված խնդիրների պատճառով:


ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ նախարարին տեղափոխել էին Ստամբուլ՝ բուժման, որտեղ էլ նա մահացել է։