Համբուրգում փորձելու եմ հնարավորինս շատ ընդհանուր կետեր գտնել. Մերկելը «Մեծ քսանյակի» երկրների առաջիկա հանդիպման մասին
Ոչ մի պետություն չի կարող խնդիրները միայնակ լուծել, հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ նշելով համագործակցության կարիքը մյուս երկրների հետ, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Խոսելով Համբուրգում եկող ամիս կայանալիք «մեծ քսանյակի» երկրների առաջնորդների հանդիպման մասին՝ Մերկելն ասել է, որ բոլոր որոշումները կընդունվեն միաձայն, սակայն կլինեն որոշ կետեր, որտեղ իրենք չեն կարողանա ստանալ այն ամենն, ինչին ձգտում են։
Մերկելը նշել է նաև, որ Համբուրգում ինքը փորձելու է հնարավորինս շատ ընդհանուր կետեր գտնել՝ սակայն ստիպված է լինելու արձանագրել նաև տարաձայնությունները, ինչը պարզ է դարձել կլիմայի մասին համաձայնագրից Թրամփի դուրս գալուց հետո։










