Նիկիտա Խրյուշչովի թոռանը Մոսկվայում հարվածել է գնացքը. (լուսանկարներ)

06:11 • 09.06.17

ԽՄԿԿ կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Նիկիտա Խրյուշչովի թոռնուհին և որդեգրած աղջիկը մահացել է Մոսկվայում գնացքի հարվածից: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին», հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին:

Ըստ իրավապահ մարմինների աշխատակիցների, միջադեպը տեղի է ունեցել Սոլնեչնայա կոչվող կայարանում: 77-ամյա Յուլիա Խրյուշչովան մահացել է Վնուկովոյից Մոսկվա ուղևորվող գնացքի հարվածից ստացած մահացու վնասվածքներից:


Յուլիա Խրյուշչովան ծնվել է 1940 թ.-ին Լեոնիդ Խրյուշչովի՝ Նիկիտա Խրյուշչովի որդու ընտանիքում: Այն բանից հետո, երբ Լեոնիդ Խրուշչովն անհետ կորավ ռազմաճակատում, Սովետական Միության առաջնորդ Նիկիտա Խրյուշչովը որդեգրեց աղջկան: