ԱԺ-ն շարունակում է արտահերթ նստաշրջանը. նախագծերը ներկայացվում են երկրորդ ընթերցմամբ (ուղիղ)
ՀՀ Ազգային ժողովն այսօր շարունակում է արտահերթ նստաշրջանը: Այսօր երկրորդ ընթերցմամբ կներկայացվեն երեկ քննարկված նախագծերը, որից հետո կլինի քվեարկություն:
ՀՀ ԱԺ փոխխոսնակ, հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանը ներկայացնում է իր և կառավարության կողմից համատեղ ներկայացված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
Այնուհետև երկրորդ ընթերցմամբ կներկայացվի ԱԺ-ում քննարկվող՝ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը։










