29-ամյա երիտասարդը 27 համարի ավտոբուսում դրամապանակ է գողացել. ոստիկանություն
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևան քաղաքի Մաշտոցի 25 հասցեի մոտից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին:
Այս մասին հայտնում է ոստիկանության կայքը։
Պարզվել է, որ նա թիվ 27 համարի ավտոբուսում 1974 թ. ծնված Լիլիթ Շ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 10.000 դրամ և 1.000 ռուբլի: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:










