Շոտլանդական եկեղեցին կողմ է միասեռականների օրինական ամուսնությանը
Շոտլանդական եպիսկոպոսական եկեղեցու սինոդը քվեարկել է միասեռականների օրինական ամուսնության օգտին, որն աննախադեպ երևույթ է եղել Մեծ Բրիտանիայի Անգլիկան եկեղեցում։
Ըստ սինոդի որոշման, որի օգտին են քվեարկել սինոդի անդամների 2/3-րդը, եկեղեցում կարող են պսակադրվել ոչ միայն Շոտլանդական եպիսկոպոսյան եկեղեցու ծխականները, այլ նաև Անգլիկան եկեղեցու ցանկացած այլ ճյուղի ներկայացուցիչները։
«Մեր ամուսնական օրենքներում բացառելով գենդերային տարբերությունները՝ մեր եկեղեցին հաստատում է, որ միասեռականները պսակադրվում են նաև Աստծու առջև»,- հայտնել է Շոտլանդական եպիսկոպոսային եկեղեցու գլխավոր առաջնորդ Դեյվիդ Չիլինգուորթը։










