Թրամփի փաստաբանը ժխտել է Ջեյմս Կոմիի՝ Կոնգրեսում արված հայտարարությունները

06:53 • 09.06.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Մարկ Կասովիչը հերքել է ՀԴԲ-ի նախկին ղեկավար Ջեյմս Կոմիի հայտարարություններն առ այն, որ Թրամփն իբր խնդրել է դադարեցնել հետաքննությունը իր խորհրդական Մայքլ Ֆլինի հանդեպ։

«Նախագահը երբեք չի առաջարկել կամ անգամ ակնարկել դադարեցնել հետաքննությունը»,- նշված է Կասովիչի տարածած հայտարարության մեջ։


Հիշեցնենք, որ խոսելով Դոնալդ Թրամփի հետ իր հարաբերությունների մասին` Ջեյմս Կոմին ԱՄՆ նախագահին մի քանի անգամ «ստախոս» է անվանել:

 

Կոմին բարկությամբ է անդրադարձել ՀԴԲ-ում իր աշխատանքի և տիրող «քաոսի» մասին Թրամփի բնութագրին: «Այդ ամենը սուտ է, հիմար և պարզունակ»,- ասել է ՀԴԲ-ի նախկին ղեկավարն՝ ավելացնելով, որ Թրամփն ակնարկել է, որ Ֆլինի նկատմամբ հետաքննությունը դադարեցվի։ Կոմին սակայն ընդունել էր, որ ինքը նախագահի ասածը որակել էր որպես կարգադրություն և տարակուսել էր դրանից։